Goal.com-ի հավաստիացմամբ` «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել «Քրիստալ Փելես»-ին` թիմի տաղանդավոր երիտասարդ հարձակվող Վիլֆրիդ Զահայի տրանսֆերի վերաբերյալ: «Կարմիր սատանաները» բանակցությունները սկսել են 7.15 մլն ֆունտ նշակետից, սակայն Չեմպիոնշիփում հանդես եկող ակումբը ցանկանում է իր ֆուտբոլիստի իրավունքների վաճառքից ստանալ 12 մլն ֆունտ:
Տրանսֆերային գործարքի պայմաններից կարող է լինել «Քրիստալ Փելես»-ի կողմից Զահայի իրավունքների ակնթարթային վարձակալումը, քանի որ ակումբը պայքարում է ԱՊԼ-ում տեղ գտնելու համար և չի ցանկանա բաժանվել իր առանցքային խաղացողից:
Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև Լոնդոնի «Արսենալ»-ը:








































