ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ Հելաիֆին հայտարարել է, որ երբ Զլատան Իբրահիմովիչը լքի ակումբը, փարիզցիները պատրաստ կլինեն 100 մլն եվրո վճարել` նոր հարձակվողի տրանսֆեր ձեռք բերելու համար:
«Վստահ եմ, որ ՊՍԺ-ն կարող է մեկ այլ հզոր հարձակվող ունենալ` 2016 թվականին Զլատանի պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Ֆինանսական ֆեյր փլեյը կոչ է անում, որպեսզի ակումբները վերջ դնեն խոշոր ձեռքբերումների մրցույթին: Բայց դա մեզ միայն ձեռնտու է:
Կարծում եմ` կարող ենք 100 մլն եվրո հատկացնել հզորացման համար, անգամ եթե մեր նպատակը մեկ ֆուտբոլիստի իրավունքների ձեռքբերումն է: Կամ էլ կարող ենք մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերներ գնել, ինչի համար ստիպված կլինենք նվազեցնել աշխատավարձը: Այնպես որ, 100 մլն եվրո կհատկացնենք` Իբրահիմովիչին արժանի փոխարինող գտնելու համար»,- France Football-ը մեջբերում է Ալ Հելաիֆիի խոսքերը:







































