«Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ի հարձակվող Թիերի Անրին, ով ներկա էր NBA-ի «Նյու Յորք» – «Դեթրոյթ» հանդիպմանը, խոսել է մեծ ֆուտբոլից հեռանալու իր ծրագրերից:
«Ես պատրաստվում եմ խաղալ ևս 2 տարի: Ցանկանում եմ հանդես գալ մինչև 37 տարեկան: Այդ դեպքում ֆուտբոլում անցկացրած կլինեմ 20 տարի: Այդ մասին ես վերջերս խոսել եմ Ռոբեր Պիրեսի հետ և գիտեմ, որ հեռանալու որոշումը հեշտությամբ չի տրվում:
Սակայն գալիս է ժամանակ, երբ օրգանիզմդ քեզ հասկացնում է, որ բավական է, միչդեռ դու ցանկանում ես շարունակել խաղալ: Սակայն պետք է կարողանալ ճիշտ ժամանակին հեռանալ»,- Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագի խոսքերը մեջբերում է Be IN SPORT-ը:





































