Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին:
Հիշեցնենք, որ գերմանական ակումբը հաջորդ մրցաշրջանից կգլխավորի «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
«Հայնկեսին տեղեկացրել էինք, որ բանակցում ենք Գվարդիոլայի հետ: Նա հաճույքով թիմում կմնար ևս մեկ մրցաշրջան և անմիջապես կընդուներ մեր առաջարկը, սակայն մարզչական կարիերան ավարտելու որոշումն ինքն է ընդունել:
Մենք շնորհակալ ենք նրան, որ նա հանգիստ ընդունեց մեր՝ Գվարդիոլայի հետ պայմանագիր ստորագրելու մասին լուրն ու տհաճ իրավիճակներ չստեղծեց: Մենք ունենք և կունենանք մեծ մարզիչ»,- հայտարարել է Հյոնեսը:






































