Շվեյցարացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հարցազրույց է տվել Madison Square Garden-ի Youtube-ի պաշտոնական ալիքին:
Ֆեդերերն ասել է, որ եթե չլիներ թենիսը, ինքը ֆուտբոլիստ կդառնար. «Եթե չլիներ թենիսը, կդառնայի ֆուտբոլիստ: Այն իմ կիրքն է»,- հայտարարել է Ֆեդերերը:
Ֆեդերերը նաև նշել է, որ իր կյանքում առանցքային դեր ունի երաժշտությունը. «Երաժշտությունը ևս շատ կարևոր է ինձ համար: Նախկինում մարզումների ժամանակ պարային երաժշտություն էի լսում, այնուհետև՝ ռոք: Այժմ լսում եմ փոփ երաժշտություն»,- հավելել է Ֆեդերերը:








































