Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը արտարժույթով ոչ սուվերեն ռուսական պարտատոմսերի վարկանիշների առաստաղը A3-ից նվազեցրել է մինչև Baa2, և արտարժույթով դեպոզիտների առաստաղը՝ Baa2-ից մինչև Ba1: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իջեցվել է նաև արտարժույթով դեպոզիտների կարճաժամկետ վարկանիշների առաստաղը՝ P-2-ից մինչև Not Prime:
Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ ներկայիս փոփոխությունները ոչ մի հետևանք չունեն Ռուսաստանի սուվերեն վարկանիշի համար, որը Baa2 մակարդակի վրա է՝ բացասական կանխատեսմամբ:
Moody’s-ի տեղեկությամբ՝ Ռուսաստանի միջազգային պահուստները բավական մեծ են, բայց, այնուամենայնիվ, այս տարի նվազել են, և ըստ գործակալության՝ 2015թ. դրանք կշարունակեն կրճատվել:





































