Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը չի փոխի ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնել է դարպասապահի գործակալ Վիկտոր Կոլարը` նշելով, որ իր հաճախորդն, այնուամենայնիվ, պատրաստ է ուսումնասիրել որոշ ակումբների առաջարկներ:
«Եթե Չեխի ծառայություններով հետաքրքրված լինեն «Արսենալ»-ը կամ «Լիվերպուլ»-ը, ապա Պետրը կարող է ուսումնասիրել նրանց առաջարկները: Սակայն նա չի պատրաստվում հեռանալ «Չելսի»-ից հունվարին»,- Daily Mail-ը մեջբերում է Կոլարի խոսքերը:
Հիշեցնենք` փորձառու դարպասապահը կորցրել է իր տեղը լոնդոնյան ակումբի հիմնական կազմում Տիբո Կուրտուայի` թիմ վերադառնալուց հետո:









































