Գվինեթ Փելթրոուին չի հաջողվել աշխատանքի անցնել Yahoo ընկերությունում՝ որպես խոհարարական գծով խմբագիր: Ընկերության ղեկավար Մարիսա Մայերը որոշել է, որ Գվինեթը չի համապատասխանում նման աշխատանքի, քանի որ դերասանուհին չունի բարձրագույն կրթություն: Այս մասին հայտնում է Spletnik-ը:
Գվինեթը ընկերության հետ համագործակցությամբ հետաքրքրվել է 2013-ին, սակայն տեղեկությունն այդ մասին մամուլում է հայտնվել օրերս: The New York Times-ը հատվածներ է հրապարակել լրագրող Նիկոլաս Կառլսոնի «Մարիսա Մայերն ու պայքարը Yahoo-ի ապագայի համար» գրքից:
Հաղորդվում է, որ ընկերության թոփ մենեջերները դեմ չեն եղել Փելթրոուի նշանակմանը, սակայն Մայերը մերժել է նրա թեկնածությունը՝ իմանալով, որ Գվինեթին չի հաջողվել ավարտել քոլեջը:
Փելթրոուի ներկայացուցիչները չեն հաստատել այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ նա երբեք բանակցություններ չի վարել Yahoo-ի հետ համագործակցության մասին:












































