ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ռայսի համալսարանի մասնագետների թիմը մեքենաների համար անհրաժեշտ սեղմնված բնական գազի համար նոր բալոններ է ստեղծել, որոնք շրջակա միջավայրին նվազագույն վնաս են հասցնում, գրում է Gazeta.ru-ն:
Ներկա պահին սեղմված բնական գազը պահվում և տեղափոխվում է 200-220 բար ճնշման տակ, ընդ որում այն անհրաժեշտ է սառեցնել մինչև 163 աստիճանը:
Մայքլ Դինի ղեկավարության տակ աշխատող գիտնականների թիմը բալոնի ստեղծման համար նյութ է օգտագործել, որը պատրաստված է MOF-ից: Նման նյութից պատրաստված բալոնները հնարավորություն են տալիս դրանց մեջ 65 բար ճնշմամբ գազ լցնել, իսկ բաց թողնելիս ճնշումը 5,8 բարի է հավասար: Ընդ որում գազի ջերմասիճանը պետք է +25 աստիճան կազմի:








































