Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր տեղափոխության մասին, և նշել, որ ճիշտ որոշում է կայացրել, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ընտրել եմ «Ռեալ»-ը և ուրախ եմ իմ ճիշտ որոշման համար: Չգիտեի, թե ինձ ինչ է սպասվում Իսպանիայում:
Նոր զգացողություններ էի փնտրում, և բախտս բերեց, որ պայմանագիր կնքեցի հենց «արքայական ակումբ»-ի հետ»,- հայտարարել է գերմանացի կիսապաշտպանը:






































