Երեկ ԿԸՀ կայքում հրապարակվել է նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանի և Վարդան Սեդրակյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ նախորդ մեկ տարվա դրությամբ:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ առավել ուշագրավ է Սերժ Սարգսյանի հայտարարագիրը, որտեղ նա մշակութային արժեքների մեծ հավաքածու է հայտարարագրել: Դժվար է ենթադրել, որ Մինասի, Բաշինջաղյանի, Կոջոյանի, Հակոբյանի կտավները Սարգսյանն իր հետ Երևան է բերել Ստեփանակերտից: Հետևաբար, այդ թանկարժեք կտավները նա ձեռք է բերել Երևանում: Այնքան գումար չէր կարող ունենալ՝ դրանք գնելու համար: Հետևաբար նվեր է ստացել: Երևանում եղել է բացառապես պետական պաշտոնյա, և ուրեմն, թանկարժեք այդ նվերները պետք է հանձներ պետությանը: Բայց չի արել: Առայժմ, սակայն, ծանոթանանք պետական ապագա գույքի ցանկին:










































