Ականատեսների վկայությամբ, նախօիեին երեկոյան Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելել է Ավան համայնքում գտնվող տխրահռչակ «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Աժ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում կտրականապես հերքել է, որ նման այցելություն է տեղի ունեցել: Սակայն երեկ հայտնված այն տեղեկատվությունը, որ Սերժ Սարգսյանի քարոզչությունը սկսվելու է Երևանի Ավան համայնքից, ամեն ինչ դնում է իր տեղը:
Լուրը հետաքրքիր է նրանով, որ Հովիկ Աբրահամյանն ու Ռուբեն Հայրապետյանը հայտնի են, որպես իշխանության ներսի ամենաոխերիմ թշնամիներ: Բայց նախընտրական գերլարված իրավիճակը հարթում է ներիշխանական ամենասուր հակասությունները: Իսկ եթե ավելի լուրջ, Հովիկ Աբրահամյանը, թերևս, չի ցանկանում Ավանում Սերժ Սարգսյանին սպասվող թուրքմենբաշիական արդյունքների դափնիները թողնել Ռուբեն Հայրապետյանին:
Ի դեպ, հատուկ հետաքրքրություն է առաջացնում նախագահական ընտրությունների արդյունքները Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծաոուկյւսնի «տիրույթներում»: Հավաստի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այստեղ ջախջախիչ պարտություն է կրելու:









































