Monday, 08 06 2026
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքական գործիչների սուբյեկտիվ չափանիշներ. մամուլ

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Ում կարելի է համարել քաղաքական գործիչ, ում՝ ոչ, ինչպես և ում շնորհիվ են նրանք կայանում կամ չեն կայանում՝ բարդ հարց է: Օրինակ՝ այսօր նախագահի պաշտոնում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց համարում են քաղաքական գործիչներ, մինչդեռ իրենց շուրջը անձի պաշտամունքի մթնոլորտ ստեղծողները գտնում են, որ այդպիսի գործիչներ են միայն իրենց զինակիցները, իսկ երբ վերջիններս դադարում են այդպիսիք լինել, ապա դադարում են լինել նաև քաղաքական գործիչ: Վերջապես, Պարույր Հայրիկյանը վստահ է, որ Հայաստանում միակ քաղաքական գործիչն ինքն է: Չափանիշները, մի խոսքով, տարբեր են և չափազանց սուբյեկտիվ: Իհարկե, կարելի է վերամբարձ տոնով ասել՝ որոշողը ժողովուրդն է, հասարակությունը, քաղաքացիները: Բայց այստեղ մենք դարձյալ բախվում ենք այն խնդրին, թե ով կարող է որոշել՝ ինչպիսին է իրականում այդ «ժողովրդի» վերաբերմունքը: Այս կամ այն կուսակցապետը, իր շուրջը ֆանատների կամ հանուն փողի քծնողների խումբ տեսնելով, այդ խմբի վերաբերմունքը տարածում է ողջ ժողովրդի վրա: Նախագահի կայացած և չկայացած թեկնածուներ կան, որոնք անկեղծորեն զարմանում են, երբ մեկը ենթադրում է, թե իրենց Հայաստանում որևէ մեկը չի ճանաչում: Ուրեմն՝ այստեղ էլ օբյեկտիվ չափանիշներ եթե անգամ կան, ապա դրանք շատ դժվար է բացահայտել: Իմ անձնական, իհարկե, սուբյեկտիվ ընկալմամբ՝ մեր քաղաքացիների մեծ մասը խորապես հիասթափված են բոլոր նրանցից, ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում՝ անկախ այն հանգամանքից, թե որ ճամբարում են նրանք «պայքարում հանուն ազգի»:

ԵԽԽՎ դիտորդները երեկ նույնպես արձանագրել են համընդհանուր հիասթափության և անտարբերության մթնոլորտը: Նրանք նաև երկու կարևոր շեշտադրում արեցին: Նախ՝ ուրախացան, որ թեկնածու չառաջադրած կուսակցությունները քաղաքացիներին բոյկոտի կոչ չեն անում, որովհետև «ընտրությանը մասնակցելը ժողովրդավարության կարևորագույն արժանիքն է»: Երկրորդ՝ շեշտեցին, որ «առկա անտարբերության և անվստահության երևույթը կապ չունի նախագահի թեկնածու չառաջադրելու որոշման հետ»: Սա ես հասկանում եմ հետևյալ կերպ. եթե դուք ձեզ քաղաքական ուժեր և գործիչներ եք համարում, առաջադրվել-չառաջադրվելը, իհարկե, ձեր գործն է, ձեր ոազմավարությունն ու մարտավարությունը: Բայց հիասթափության, անտարբերության, ընտրական պրոցեսի նկատմամբ անվստահության մթնոլորտի համար պատասխանատու են բոլորը՝ իշխանությունն ու ընդդիմությունը, քաղաքական և ոչ քաղաքական ուժերը: Մի՛ փորձեք վարկաբեկել ընտրությունները՝ որպես ժողովրդավարական ինստիտուտ, այն պատճառով, որ դուք դրան չեք մասնակցում: Դիտորդների գնահատականի վրա դա չի ազդի:

Այն, որ քաղաքական որոշ ուժեր փաստորեն ժամանակավորապես կասեցրել են իրենց գործունեությունը (այլ կերպ չեմ կարող անվանել նրանց ներկայիս պահվածքը), օրինաչափ է և գուցե նույնիսկ՝ արդարացված: Ինչպես և ամեն ինչը, քաղաքականությունը Հայաստանում ճգնաժամ է ապրում, և հասարակությունը թերևս պետք է դրանից մի քիչ հանգստանա: Դրա արդյունքում, հնարավոր է, կհստակեցվեն քաղաքական գործունեության չափանիշները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում