ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, անցած տարվա հոկտեմբերից նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նա մասնագիտությամբ ատամնաբույժ է: Հայտնի է, որ օրենսդրական հայտնի փոփոխությունները հայաստանյան ստոմատոլոգների շրջանում ցասում են առաջացրել, նրանք բողոքի ձայն են բարձրացնում իրենց ուսերին դրված հարկային նոր բեռի կապակցությամբ:
«Ստեղծված իրավիճակում ի՞նչ խորհուրդներ է նախարարին տալիս Ռուզաննա Խաչատրյանը»,- երեկ առողջապահության նախարարությունից հետաքրքրվել է «ՀԺ»-ի թղթակիցը:
Տեղեկատվության վարչության միջոցով Ռուզաննա Խաչատրյանը փոխանցել է, որ հարցը «կոռեկտ չէ»:











































