Tuesday, 23 06 2026
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին

«2013-ը արտաքին քաղաքական լարված տարի է լինելու». Ռուբեն Սաֆրաստյան

«Կարծիք կա, որ իսլամական պետության ստեղծումն է Սիրիայում իրավիճակի լուծումը: Կան այլ տարբերակներ ևս, բայց դա ամենահավանականն է: Սակայն հնարավոր չի լինի Սիրիան պահպանել այն սահմաններում, որ գոյություն ունեն այսօր: Ընդդիմությունը չի կարողանա: Ընդդիմությունը պառակտված է, սկսվել են բախումներ՝ մեկը մյուսի դեմ: Մյուս կողմից, այն հակասությունները, որ դուրս եկան այս վերջին մեկ-երկու տարիներին ջրի երես, այնքան են խորացել, որ չեմ կարծում, թե ընդդիմության` իշխանության գալով` հնարավոր կլինի, օրինակ, բնակչության տասը տոկոս կազմող ալավիներին պահել մի պետության կազմում, որտեղ մեծամասնություն են սունիները: Կամ՝ քրդերին»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Հայաստանի դիրքորոշումը, ըստ նրա, պետք է խարսխված լինի այն փաստի վրա, որ Սիրիայի խնդիրները պետք է լուծեն սիրիացիները, իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը, իսկ մեր գերագույն նպատակը պետք է լինի օգնել, որ մեր եղբայրներն ու քույրերը ապահով լինեն:

Վերջերս համացանցային ստորագրահավաք էր նախաձեռնվել` հայ-թուրքական սահմանը բացելու առաջարկով` սիրիահայերին օգնելու նպատակով: Այս առիթով Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, որ նախաձեռնությունն ի սկզբանե չուներ հաջողության հնարավորություն, եթե անգամ աջակցում է Ամերիկան, քանի որ չնայած ԱՄՆ ջանքերին՝ Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը, փակ է պահում սահմանը և դրանով ճնշում հայերին: Թուրքիան, նրա խոսքերով, շահագրգռված չէ Հարավային Կովկասում ակտիվանալու: «Մոտ ապագայում Թուրքիայի կողմից որևէ դրական քայլ` Հայաստանի հետ հաբերությունների կարգավորման սպասելու վերաբերյալ, անիմաստ է: Արձանագրություններն իրենց սպառել են: Մեր դիվանագիտությունը հարցը այլ հարթության վրա պետք է դնի։ Երկու կողմերը պետք է հանդես գան, որ հաստատում են դիվանագիտական հարաբերություններ»:

Ռուբեն Սաֆրաստյանը նաև ասել է, որ մենք պետք է վերաիմաստավորենք մեր աշխարհաքաղաքական դիրքը, և չմոռանանք, որ մենք մերձավորարևելյան ժողովուրդ ենք:

Ընթացիկ տարին Սաֆրաստյանը մեր արտաքին քաղաքականության համար լարված է կանխորոշում. «Առաջինը Ադրբեջանն է, որ գնում է նախագահական ընտրությունների: Կլինեն ռազմատենչ հռետորաբանություն, սահմանի վրա լարվածության ուժեղացում նախագահական ընտրությունների օրերին: Սա վտանգավոր է, և պետք է կարողանանք սա հասցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Պետք է չմոռանանք տարածաշրջանում լարվածությունը` կապված Իրանի հետ: Որոշ հրապարակումներ կան, որ Իսրայելը սպասում է Իրանի կողմից ուրանի հարստացման այն մակարդակին, որ կսկսի միջուկային զենքի ստեղծման փուլ լինել: Ես կասկածում եմ այս տվյալներին: Այնտեղ ընդամենը ուրանի հարստացում է: ԱՄՆ-ում 2014 թիվն են համարում: Հնարավոր է՝ որևէ կողմից հարված հասցվի Իրանի միջուկային հարստացման գործարաններին, իսկ դա նշանակում է լարվածության ուժեղացում, անգամ՝ ռազմական գործողություններ: Այս ընթացքում Ադրբեջանը կփորձի օգտվել և ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում