Ֆրանսիացի Ժակ Լեպինը ստեղծել է պատառաքաղ, որը հատուկ ծրագրավորված լինելու շնորհիվ կվերահսկի օգտագործվող կալորիաների քանակը: Գյուտը ներկայացվել է Լաս Վեգասում՝ ԱՄՆ-ում էլեկտրոնիկայի տոնավաճառի ժամանակ:
Այս պատառաքաղը քիչ է տարբերվում սովորական պատառաքաղից: Տարբերվում է միայն բռնիչը՝ դրանում տեղադրված էլեկտրական բաղադրիչների շնորհիվ: «Պատառաքաղն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի ապրիլից»,– գրում է Kedem-ը:






































