Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը Սուրբ ծննդից առաջ ելույթ է ունեցել քաղաքացիների առջև և պատմել է իր պատկերացրած շվեդական երազանքի մասին, գրում է The Local-ը:
Իր 15-րոպեանոց ելույթը վարչապետը գրեթե ամբողջությամբ նվիրել է «բոլոր մարդկանց օգնելու բարոյական պարտականությանը»: Նա պատմել է, որ «շվեդական երազանքը» նմանեցնում է ամերիկյան երազանքին. «Ես կցանկանայի ստեղծել այն, ինչը ես անվանում եմ շվեդական հասարակություն: Մենք պետք է միմյանց երաշխավորենք այդ սկզբունքը կյանքի կոչելու հարցում»:
Վարչապետի կարծիքով՝ շվեդական երազանքի գլխավոր կանխադրույթը պետք է դառնա համերաշխությունը. «Երբ որևէ մեկը կարիքի մեջ է լինում, հասարակությունը պետք է ներդնի բոլոր ուժերը, որպեսզի մարդուն այդ վիճակից հանի: Մենք պետք է քանդենք անհավասարության պատը»:









































