Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության նախագահ Ֆրանսուա Բոզիզեն երկրի վարչապետ է նշանակել փաստաբան Նիկոլյա Տիանգային, որի թեկնածությունը բանակցությունների ընթացքում առաջարկել էին ապստամբները:
Տիանգայը պետք է նոր նախարարներ ընտրի և 12 ամսվա ընթացքում հայտարարի համընդհանուր ընտրություններ:
Ավելի վաղ ապստամբների դաշինքը համաձայնել էր զինադադար
հաստատել, իսկ Բոզիզեն նախագահի պաշտոնում կմնա մինչև 2016թ.
նախագահական ընտրությունները:






































