Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մոհամեդ Ալին տեղափոխվել է հիվանդանոց:
Լեգենդար բռնցքամարտիկը թոքերի բորբոքում ունի:
Բժիշկները 72-ամյա Ալիի առողջական վիճակը գնահատել են կայուն: Ամենայն հավանականությամբ, նա երկար ժամանակ հիվանդանոցում չի մնա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:








































