Wednesday, 01 07 2026
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու

Անհամաչափ պատասխանները շատ դեպքերում պարունակում են նաև ռազմական գաղտնիություն. Սեյրան Օհանյան

«Փորձը ցույց է տվել, որ ՀԱՊԿ-ի հանդիպումների շրջանակներում լարվածություն չի եղել: Հուսանք, որ լարվածություն չի լինի, բայց եթե լարվածություն լինի էլ, մեր բանակի առաջին գծի զինվորները, իրենց հմուտ հրամանատարների հետ, ստորաբաժանումների զորամասերի կազմով, ի վիճակի են վերահսկել այդ լարված իրավիճակը և խելամիտ որոշումների ընթացքում արժանի հակահարվածներ տալ»: Այսօր «Բանակը մեր տունն է» միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր է ՀԱՊԿ գագաթաժողովից առաջ և հետո սահմանին լարվածություն նկատվի:

Մեր այն հարցին ի պատասխան՝ արդյոք տարին աննախադե՞պ տարի էր հայկական բանակի համար, նախարարը նշեց, որ 2014 թվականը հայկական բանակի համար առանձնահատուկ էր իր լարվածությամբ՝ սկսած հունվարի 19-ի դեպքից՝ կրտսեր Սերժանտ Արմեն Հովհաննիսյանի զոհվելուց, նաև հուլիս-օգոստոս ամիսների լարվածությունը, իսկ տարեվերջին հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռ խոցվեց:

«Մենք ունեցել ենք արդյունքներ: Ամենակարևոր արդյունքը. բանակում հայտարարված էր արատավոր բարքերի դեմ պայքարի տարի՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցն է» խորագրով: Կարելի է ասել՝ կարգապահության ամրապնդման գործում կարգապահական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ քրեածին դեպքերը 2,5 անգամ նվազել են: Այն դեպքում, որ հրամանատարությունն է այս տարի պատասխանատվությունն իր վրա վերցրել: Հասարակության, դպրոցների հետ աշխատանքը դեռ իր արդյունքը չի տվել, որովհետև այն մարդկիկ, ում հետ աշխատել ենք, դեռևս բանակ չեն եկել: Նախորդ տարիների հրամանատարների, հասարակության և ընտանիքի հետ աշխատանքի արդյունքում է»,- հավելեց նա: Հուսանք, որ հաջողությունները շարունակական կլինեն, 2015 թվականին էլ հայոց բանակը կկարողանա ապահովել խաղաղություն, զսպման մեխանիզմներ կձևավորվեն, և առաջին գծում լարվածությունը կփորձեն նվազեցնել»:

Մեր հարցին՝ հայկական կողմն ուղղաթիռը խոցելուց հետո անհամաչափ պատասխան տվե՞ց թշնամուն, Սեյրան Օհանյանը նշեց, որ անհամաչափ պատասխանները շատ դեպքերում իրենց մեջ պարունակում են նաև ռազմական գաղտնիություն: Բոլոր դեպքերը չէ, որ մենք կարող ենք հասցնել մեր հասարակությանը: Այդ անհամաչափ պատասխանը եղել է, նաև որոշ բաներ էլ հասարակությանը ասվել է, հասարակությունը տեղյակ է եղել է: Մենք հակառակորդի կայքերն ենք ուսումնասիրում, կարուստների վերաբերյալ տեղեկատվությունը տեսնում ենք»,- ասաց Օհանյանը:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում