Բրիթնի Սփիրսի հետ հարաբերությունների համար Ջեյսոն Տրևիկը, ինչպես ինքն է կարծում, հրաժարվել է իր կարիերայից, սակայն երգչուհին նրան մխիթարվելու համար ոչ մի գրոշ չի թողել: Այն ամենը, ինչ նրան կմնա, «X Factor» շոուից վաստակած գումարն է: Չնայած որ Տրևիկը ուրիշ բանի հույս էլ չուներ: «Նա Ջեյմի Սփիրսին և Բրիթնիին հասկացրել է, որ իրեն բարեգործություն հարկավոր չէ և ինքը Բրիթնիի փողերի կարիքը չունի»,- ասել է աղբյուրներից մեկը «Radar Online»-ին: Բրիթնիից բացի՝ նրա հաճախորդների թվում են Հիլարի Դաֆը և Թեյլոր Սվիֆտը, այնպես որ նա հանգիստ կարող է իր կարիերայի հաջորդ քայլն անել: «Ջեյսոնը համոզված է, որ կրկին հաջողության կհասնի, ինչպես եղավ Բրիթնիի հետ կապից առաջ: Նրանց միջև ֆինանսական տարաձայնություններ չկան»,- ավելացրել է աղբյուրը:









































