Friday, 12 06 2026
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին

Բագրատյանը քննարկման է դրել քաղաքական բարեփոխումների կոնցեպտը. Facebook

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում քննարկման է դրել քաղաքական բարեփոխումների կոնցեպտը:

ՀՀ քաղաքական բարեփոխումների կոնցեպտ՝ 10 սկզբունքային հարց.

1. ԱԺ ընտրությունները կազմակերպվում են 100% համամասնական սկզբունքով։ Ընդ որում կուսակցությունների նախընտրական ցուցակներում համամասնորեն պահպանվում են Երևանում և մարզերում գրանցված թեկնածուները։

2. Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետը պետք է խմբագրել. պետք է նշել բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնց նշանակումը կատարում է ՀՀ նախագահը։ ՀՀ նախագահի իրավունքները պետք է սահմանվեն Սահմանադրությամբ և չեն կարող սահմանվել օրենքներով։

3. Սահմանադրության վերը նշված փոփոխություններից հետո պետք է տեղի ունենա գործադիր իշխանության կոնսոլիդացիա՝ կառավարության կազմում։ Ներկայումս անկախ համարվող շատ գերատեսչություններ (ոստիկանություն, հարկային մարմիններ և այլն) պետք է և ադմինիստրատիվ, և գործառնական առումով «վերադառնան» կառավարության կազմ։

4. Երևանի քաղաքապետը պետք է ընտրվի երևանցիների կողմից՝ ուղղակի ընտրությունների միջոցով։

5. Պետք է ներդնել պարտադիր վճարովի զինվորական ծառայության համակարգը՝ զինվորի համար նախատեսելով 20%-ով ավելի միջին աշխատավարձ, քան պետական հատվածի միջին աշխատավարձը։ Այս խնդիրը կարելի է լուծել 4 զորակոչի ընթացքում՝ սկսած 2015թ.-ից։ Վճարովի զինծառայությունը հայրենիքին ծառայելու պահանջարկ կստեղծի ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց մի մասի մոտ (կամավոր զինվորական ծառայություն)։ Արդյունքում բանակում (կանացի գնդերում) ծառայելու հնարավորություն կստանան երիտասարդ կանայք։

6. Առաջին ատյանի բոլոր դատավորներն ընտրվում են ժողովրդի կողմից, իսկ վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին նշանակում է ՀՀ նախագահը` Սահմանադրությամբ նախատեսված կարգով։ Բացի այդ, Հայաստանում ներմուծվում է մրցակցային դատարանի ինստիտուտը։ Դրա հետ միասին մեր երկրում կգործեն «եվրոդատարաններ». պետական թույլտվությամբ եվրոպական կամ այլ առաջադիմական դատարաններ (արտասահմանցի դատավորներով)։

7. ՀՀ ոստիկանությունը հասարակական կարգ պահպանելու և տարածքային կառավարման մարմին պետք է լինի։ Միաժամանակ Գլխավոր դատախազությանը պետք է ենթարկվեն քննություն և նախաքննություն իրականացնող մարմինները։

8. ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուին առաջարկում է ՀՀ ԱԺ նախագահը։ Թեկնածուն անցնում է պատգամավորների ձայների 2/3-ով։ ՀՀ նախագահը նշանակում է ՎՊ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար այն դեպքում, երբ ԱԺ-ն ի վիճակի չի լինում հաղթահարելու 2/3-ի շեմը։

9. Պետական գերակա շահի կամայական կիրարկումն իշխանությունների կողմից պետք է արգելվի։ Մասնավոր սեփականության իրավունքի կասեցումը գերակա շահ հասկացության տակ թույլատրելի պետք է լինի միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքում (համայնքում) անցկացվել է հանրաքվե։ Միայն դրանից հետո կառուցապատողը պետք է բանակցի և քաղաքացիների հետ համաձայնեցնի վերջիններիս գույքի տնօրինման (իրացման) հետ կապված խնդիրները։

10. Որևէ կազմակերպություն, առևտրային կամ տնտեսական կառույց, ձեռնարկատեր տարեկան մեկ անգամից ավելի չի կարող ստուգման ենթարկվել։ Պետության խնդիրն է` տնտեսական (հարկային), վարչական, սանիտարական, հակահրդեհային ստուգումները, անկախ ստուգող կազմակերպության ենթակայությունից, կազմակարպել այնպես, որ ստուգվող կազմակերպությունը նման խնդիր ունենա տարեկան մեկ անգամ և ոչ ավելի, քան 1 շաբաթ տևողությամբ։ Դրանից ավելի տևողության ստուգումների համար պետք է ունենալ դատարանի որոշում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում