Saturday, 20 06 2026
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով

Մոսկվայում հաշտվել են 2 ոխերիմ թշնամի «օրենքով գողեր» Սերգեյ Աքսյոնովն ու Շաքրո Մոլոդոյը

Անցած հինգշաբթի Մոսկվայում տեղի է ունեցել արդիականության երկու ամենաազդեցիկ «օրենքով գողերի» հաշտեցումը: Այս մասին հայտնի է դարձել Prime Crime գործակալությանը:

Հաշտվել են «իզմայիլովսկայա» կլանի առաջնորդ Սերգեյ Աքսյոնովն ու Զախարի Քալաշովը, որն առավել հայտնի է Շաքրո անունով: 90-ականների կեսերին սիբիրյան ալյումինային ակտիվների վերահսկողության հողի վրա սկսված դիմակայության վերջը դրվել է այնպիսի «ծանրակշիռների» միջնորդությամբ, ինչպիսիք են Լուչոկը, Միխասն ու Պոտապը, ովքեր, համապատասխանաբար, «պոդոլսկայա», «սոլնցեևսկայա», «լիպեցկայա» հանցավոր խմբերի առաջնորդներ են: Դրանք Ռուսաստանի ամենահզոր քրեական միավորումներն են:

http://www.primecrime.ru/cache/597-431-100/public/files/gallery/f2e6058cb0e0e46287b0ae9ff8ab375f.jpg

Ասում են, որ հենց Աքսյոնովի հետ հակամարտությունն է ստիպել Շաքրոյին լքել երկիրը՝ իր կյանքի համար մտավախությունների պատճառով: Այդ ժամանակ Զախարն արդեն մի քանի մահափորձ էր վերապրել, իսկ Աքսյոնովը պատասխան պարզաբանումներում կորցրել էր կյանքի ուղեկցին: Չնայած Քալաշովի հարկադիր էմիգրացիային՝ պահպանված թշնամությունը խանգարել է կողմերին գումար աշխատել, այդ իսկ պատճառով նրանց հաշտեցման հարցով զբաղվել են քրեական վերնախավերը:

Պայքարի դադարեցման մասին պայմանավորվել գրեթե հաջողվել էր 2006 թվականին, սակայն վերջակետ դնելուն խանգարել էր Շաքրոյի ձերբակալությունն ու դրան հաջորդած 8 տարվա ազատազրկումը:

http://www.primecrime.ru/cache/1088-779-100/public/upload/char_images/b95ebdd6f06526bce8657016e0aa4eea.jpg

Մինչ Զախարը պատիժն էր կրում Իսպանիայում, Ռուսաստանում նրա հարուստ «ժառանգության» պատճառով սկսվել է գողական կլանների տխրահռչակ հակամարտությունը, որը չի հանդարտվել առ այսօր: Ժամանակի ընթացքում իրավիճակը փակուղի է մտել այն աստիճան, որ շատերին թվացել է, թե միայն Շաքրոյի միջամտությունը կարող է վերջ դնել այդ ամենին:

Այն մասին, թե ում շահերը նա կպաշտպանի Մոսկվա վերադառնալով, ըստ ամենայնի, նախօրեք համաձայնեցվել էր, երբ դեռ դրված էր հարցը, թե որ երկիր նրան արտաքսել ժամկետի ավարտց հետո՝ Ռուսաստա՞ն, թե՞ Վրաստան, որտեղ նա հեռակա կարգով դատապարտված է 18 տարվա ազատազրկման: Մինչ Զախարը ծրագրային հայտարարություն էր անում վերջին 5-6 տարիներին իրականացված թագադրումների վերանայման մասին, հակառակորդ կողմերը շարունակել են համալրել իրենց շարքերը: Չեն դադարել նաև Դեդի կողմնակիցների կողմից իրենց դաժանությամբ հրեշային, «առանց կանոնների խաղերը» թուրք «սանիկների» նկատմամբ, որոնք հազիվ թե հնարավոր լինեին առանց Շաքրոյի լուռ համաձայնության:

http://www.primecrime.ru/cache/1088-731-100/public/files/gallery/53f7f48f4124f5dcb7b3c2e65f4da86e.jpg

Չնայած այն բանին, որ Մոսկվա վերադարձից հետո առաջին օրերին Զախարը մեկուսացել էր Ռուբլյովսկայայի իր առանձնատանը և շփվել միայն իր մոտ շրջապատի հետ, շատ շուտ հասկանալի է դարձել, որ նա, ինչպեսև Դեդի այլ կողմնակիցներ, Դեդ Հասանի սպանության մեղքը բարդում են սուխումցիների ու քութայիսցիների վրա: Ըստ ամենայնի, հենց այդ պատճառով է Զախարը մի քանի անգամ մերժել Մերաբ Ջանգվելաձեի եղբորը՝ Լևանին ընդունելը: Շաքրոյի այդ դիրքից հուսալքված սուխումցիներն ու քութայիսցիները հիշեցնում են, որ իսպանական բանտում «նա միանգամայն այլ երգեր էր երգում»:

Ինչ վերաբերվում է «դեդականների» սլավոնական վերնախավին՝ ի դեմս Պիչուգայի և Վոսկրեսի, նրանք երբեք Շաքրոյի մոտ ընկերների թվում չեն եղել, այդ իսկ պատճառով նրանց և բոլոր այլոց հասանելիությունը նրան սահմանափակված էր: Չի բացառվում, որ նրանցից ինչ-որ մեկին ապագայում Զախարը ստիպված լինի զոհաբերել հանուն համընդհանուր բարօրության:

http://www.primecrime.ru/cache/604-435-100/public/upload/char_images/97834fcae9ee992973b20677d2accbb6.jpg

Հիշեցնենք, որ Ամերիկայից առանց գրոշի վերադարձած Յապոնչիկին Դեդ Հասանը նստեցրել էր «ֆինանսական ասեղի վրա», իսկ Շաքրոն նման իրավիճակում սահմանափակվել է միայն նրանով, որ Պիչուգայից և Վոսկրեսից նվեր է ստացել խորհրդանշական զրահապատ մեքենա. կարծես նրա ողջ մտահոգությունը անձնական անվտանգությունը լիներ: Շշուկներ են պտտվել, թե Շաքրոն ձեռնարկել է Պիչուգային և Շիշկանին հաշտեցնելու փորձ, սակայն ոչնչի չի հասել: Միամիտ կլիներ կարծել, որ Զախարը կարող է լուծել ուրիշների խնդիրները մինչ սեփական գործերը կարգավորելը:

http://www.primecrime.ru/cache/1088-779-100/public/files/gallery/5fb2314dd65203a9d87474b3bb4492c2.jpg

Այս առնչությամբ Աքսյոնովի հետ հաշտությունը շատ կարևոր է առաջին հերթին հենց Շաքրոյի համար, որի ձեռքերն այդպիսով սանձազերծվել են հետագա գործողությունների համար: Այժմ սարերի հետևում չէ նաև ընդհանուր հավաքը, որտեղ նախատեսվում է քննարկել գողական աշխարհի բոլոր հրատապ խնդիրները: Պարբերականի տվյալներով՝ այսօր Մոսկվայում է գտնվում գողական աշխարհի արդեն շուրջ 100 ներկայացուցիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում