Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը փորձում է չտխրել իր միայնության օրերին և շարունակում է ուրախանալ կյանքով:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Դեմի Մուրը հանգստացել է Մեքսիկայի ափերին: Դերասանուհին շատ է լողացել, արևային լոգանք է ընդունել և շփվել է ընկերուհիների հետ:
Չնայած որ անցած տարվա նոյեմբեր ամսին դերասանուհին 50 տարեկան դարձավ, նա դեռ կարող է իրեն թույլ տալ բիկինի կրել: Երկրպագուների մեծամասնությունը գնահատել են նրա արտաքինը և ավելորդ քաշի բացակայությունը:











































