ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռայնս Պրիբուսը խնդրել է կինոթատրոններին ցուցադրել «Հարցազրույց» ֆիլմը, որպեսզի դրանով դաս տան Հյուսիսային Կորեային: Այս մասին գրում է The Variety-ն:
Համապատասխան խնդրանքը Պրիբուսն ուղարկել է կինոթատրոնների 10 խոշորագույն ցանցերի ղեկավարներին:
«Եթե դուք համաձայնեք ցուցադրել այդ ֆիլմը, ես կուղարկեմ գրություն կուսակցության միլիոնավոր անդամների ու կողմնակիցների՝ կոչ անելով տոմսեր գնել: Ոչ թե որ աջակցենք կոնկրետ ֆիլմի կամ Հոլիվուդին, այլ որպեսզի Հյուսիսային Կորեային ցուցադրենք, որ մենք չենք կարող ոտնձգություններ հանդուրժել մեր ազատության նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում:












































