Չինաստանում ընդունել են նոր օրենք՝ ծնողներից հրաժարվելու մասին: Այսուհետ ՉԺՀ-ի հասուն քաղաքացիները պարտավոր են այցելել ծեր ծնողներին և հոգ տանել նրանց մասին: Հակառակ դեպքում, ըստ օրենքի, նրանց դեմ մեղադրանք կներկայացվի և դատական գործ կհարուցվի, որի արդյունքում կարող են նույնիսկ հայտնվել ճաղերի հետևում:
Այս օրենքն արտացոլում է զանգվածային մշակույթի փոփոխությունները՝ ինչպես Չինաստանում, այնպես էլ ամբողջ Ասիայում: Համայնքային կենսակերպն այստեղ աստիճանաբար զիջում է անհատական կենսակերպին։ Այս մասին գրում է Associated Press-ը: Իսկ ծեր ծնողների՝ երիտասարդ զավակների և նրանց ընտանիքի հետ ապրելը դառնում է անցյալի վերապրուկ, իսկ ծերանոցները, որոնք նախկինում համարվում էին վիրավորական, այսօր մտել են տեղի կենսակերպ:
ՉԺՀ մամուլը հրապարակել է Ցյանսու նահանգում տեղի ունեցած մի դեպք, երբ որդին ստիպել է իր 100-ամյա մորը բնակվել խոզանոցում: Իսկ, ըստ South Morning և China Post թերթերի, 2007-2009 թթ. Չինաստանի բնակչության 13 տոկոսը վատ է վարվել ավագ սերնդի ներկայացուցիչների հետ:






































