Միչիգան նահանգի Դեթրոյդ քաղաքի ոստիկանությունը 93-ամյա Քլարենս Բրայթի մարմինը հայտնաբերել է նրա որդուն պատկանող տան ձեղնահարկում գտնվող սառնարանում։ Այս մասին հաղորդում է Fedpost-ը:
Բրայթի 48-ամյա որդին ասել է ընտանիքի անդամներին, որ Գևսիմանիա գերեզմանատնից հոր մարմինը գողացել է՝ նրան հարություն տալու համար:
Հանգուցյալի որդին և 38-ամյա մի տղամարդ ձերբակալվել են, երբ ոստիկանության աշխատակիցները նկատել են քաղաքի արևելյան մաս շարժվող սպիտակ բեռնասայլը, որտեղ գտնվում էր դատարկ դագաղը:
Բրայթների հարևանուհին ասել է, որ շաբաթ օրը՝ թաղման ժամանակ կրտսեր Բրայթը տարօրինակ բաներ է ասել. «Դուք բոլորդ կարող եք ինձ հանճարեղ համարել: Շուտով բոլորդ էլ կխոստովանեք իմ մեծությունը: Երբ տեսնեք, թե ես ինչ կանեմ, դուք ամեն ինչ կհասկանաք»:










































