2013թ. Չինաստանը նախատեսում է մինչև 104 միլիարդ դոլարի ներդրում կատարել երկաթուղում:
Ինչպես հաղորդում է Lenta-ն, տարվա ընթացքում երկիրը նախատեսում է շահագործել շուրջ 5.2 հազար կմ երկաթուղի: Չինաստանի երկթուղու նախարարությունը ենթադրում է, որ կարող է միջոցներ ներգրավել տարբեր աղբյուրներից, այդ թվում տեղի բյուջեից, բիզնեսից և մասնավոր երկաթուղային ընկերություններից: Բացի այդ՝ նախարարությունը կարող է թողարկել իր ենթակառուցվածքային փոխառությունները:
Նշենք, որ 2012թ. Չինաստանը երկաթուղու մեջ ներդրել է շուրջ 630 միլիարդ յուան: Ռեկորդային ներդրումներ են կատարվել 2010թ., երբ երկաթուղիների նախարարությունը ներդրել է ավելի քան 800 միլիարդ յուան:
Մինչև 2015թ. Չինաստանի իշխանությունները նախատեսում են շահագործել 120 հազար կմ ուղիներ: 2013-2015թթ. Չինաստանում երկաթուղիների վրա նախատեսվում է ծախսել շուրջ 200 միլիարդ դոլար:









































