Հարավային և Կենտրոնական Ասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարին Բիշքեքում որոշ նյարդայնությամբ էին սպասում և բոլոր շահագրգիռ կողմերին պաշտոնապես տեղեկացրել են, որ նախագահ Աթամբաևը հստակ որոշել է չերկարացնել բազայի վարձակալության ժամկետը, որը 2014թ-ին է լրանում:
Միաժամանակ «Голос России»-ն եթեր է հեռարձակել երկու ծրագիր, որոնք նվիրված են աթամբաևյան 2013-2017թթ-ի «ճանապարհային քարտեզին», որոնք ինչպես գրում է ասիական CA-NEWS կայքը, «պետք է դիտել որպես Վաշինգտոնի ներկայացուցչի այցելությունից առաջ Մոսկվայի կողմից ճնշում»:
Սակայն, ինչպես տեղեկացնում է ռադիոկայանը, «ճանապարհային քարտեզը» շատ է վստահ իր ուժերին:
Այժմ Աթամբաևն անձամբ է հիշեցրել պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքին, որ 2014թ-ին լրանում է «Մանաս»-ի վարձակալության ժամկետը, որից հետո «Մանաս» օդանավակայանում չի կարող ռազմական կազմավորում լինել:
«Անկասկած, Բիշքեքի դիրքորոշումը սուպերպետության կողմից անպատասխան չի մնա թե՛ անձամբ Աթամբաևի, թե՛ Կիրգիզիայի համար»,- ենթադրում են լրագրողները:









































