ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ Իսրայելին կոչ անելով Լիբանանին 850 մլն դոլար վճարել «Հըզբոլլահ» խմբավորման դեմ ռազմական գործողության ժամանակ նավթի արտահոսքի համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի: Դրանում ասվում է, որ Իսրայելի ավիահարձակման հետևանքով ափամերձ տարածքի մոտ գտնվող նավթի պահեստարաններ են տուժել:
Նավթը տարածվել է Լիբանանի և Սիրիայի մերձափնյա տարածքի երկայնքով:
ՄԱԿ-ը նախկինում ևս Իսրայելին խնդրել է Լիբանանին փոխհատուցում վճարել հակամարտության ընթացքում քանդված ենթակառուցվածքի համար, սակայն սա առաջին դեպքն է, երբ փաստաթղթում որոշակի գումար է նշվում:










































