Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Այս իրավիճակում հայ գինեգործները լրջորեն պետք է մտածեն այլընտրանքային շուկաների մասին

Հայկական գինին ռուսական շուկայում ոչ թե շահի խնդիր ունի, այլ իրեն արժեզրկումից փրկելու: Տեղացի արտադրողներն իրենց գինին այս օրերին ռուսաստանյան շուկայում իրացնում են փոխանակման տարբերակով: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գինու դիմաց հայ արտադրողները ստանում են հրուշակեղեն, տախտակ, մետաղ և այլն:

«Բանավոր, ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ փոխանակման համար չհաստատված որոշ ապրանքների ցանկ կա: Դրանք այն ապրանքներն են, որոնք մեր շուկայում մոնոպոլ են, բացի դրանից՝ բյուջեի ներմուծման մասով արդեն հաշվարկված»,- հայտնեց միության նախագահը:

Ռուսաստանը, ֆինանսական շուկայի կոլապսով պայմանավորված, սկսել է գնաճը զսպող «կոշտ» քաղաքականություն վարել: Այս պայմաններում տեղացի գինեգործներն իրենց արտադրանքը չեն կարող վաճառել այս շուկայում և եկամուտներ ստանալ, ահա թե ինչու են անցել բարտերային տարբերակին:

Նշենք, որ այս պահին հայկական գինու հիմնական շուկան՝ մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, մնացած 30 տոկոսը՝ Չինաստանին, Արևելյան Եվրոպայի երկրներին, քիչ քանակությամբ՝ Կանադային և այլ երկրների: Հայ գինեգործները նոր շուկաներ գտնելու հարցում բազմիցս նշել են, որ այս հարցում իրենք պետության աջակցության կարիքն ունեն:

Տեղական գինին ռուսական շուկայում բազմիցս ունեցել է ծանր շրջաններ՝ 98-ին, 93-94-ին, և բոլոր այս իրավիճակներում հայ տնտեսվարողները չեն հասկացել, որ այս շուկան իրենց արտադրանքի համար հուսալի չէ: Ցավոք, գրեթե բոլոր ընկերություններն այսօր նայում են դեպի ռուսական շուկա:

Սրան զուգահեռ, «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» գինեգործական ընկերությունն իր գինիները մոտ 1 տարի առաջ սկսել է Հայաստանից արտահանել այլ աշխարհագրությամբ՝ հիմնական շուկաներ ընտրելով են ԱՄՆ-ը, Լիտվան, Գերմանիան և այլ երկրներ:

«Այս երկրներում մեր գինիների հանդեպ մեծ հետաքրքրություն կա, օրինակ՝ Լոս Անջելեսում գինին հիմնականում իրացվում է հայկական սփյուռքի շրջանակներում: Գերմանիայում մեր վաճառքը լինելու է օնլայն, հույս ունենք, որ եվրոպական այլ երկրներ էլ կներգրավենք: Մեզ համար թիրախային շուկա է նաև Չինաստանը»,- նշեց ընկերության տնօրենի օգնական Մանուշակ Միքայելյանը՝ ավելացնելով, որ ռուսական շուկայում ներկայացուցչություն դեռ չունեն:

Հայկական գինու հանդեպ պահանջարկը տարբեր երկրների շուկաների կողմից տարբեր է: Եթե ռուսական շուկայում մեր գինին, ըստ Հարությունյանի, 15-20 տոկոս պահուստային տեղ ունի վրացական գինու դիրքի պատճառով, ապա Չինաստանն ու Արևելյան Եվրոպան այլ նշաձող ունեն: Այս երկրները միջին և բարձր գնի գինու պահանջարկ ունեն:

«Գինեգործների միության» նախագահը մեզ հետ զրույցում շեշտեց, որ ստեղծված իրավիճակը ինչ-որ առումով նաև տեղացի արտադրողների համար այլընտրանքային շուկաների մասին լրջորեն մտածելու առիթ է տալիս:

«Մենք երկու հիմնական շուկա ունենք. մեկը բարեկամական շուկան է՝ սփյուռքը, մյուսը՝ սփյուռքի մեծ ազդեցությամբ շուկան է՝ Կանադա, Սկանդինավյան երկրներ և այլն: Պետությունն իր դիվանագիտական կապերով պետք է օգնի ճանապարհ հարթել նոր շուկաներ գրավելու համար»,- նշեց նա:

Մյուս կողմից՝ ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով վնասները մեղմելու համար արտադրողները նվազեցնում են դեպի Ռուսաստան արտահանման ծավալները: Չնայած նրան, որ 2013-ին, ի տարբերություն 2012-ի, դեպի Ռուսաստան գինու արտահանման ծավալներն աճել էին 27.6 տոկոսով և դարձել 1 մլն 228 հազար 600 լիտր՝ 962 հազար 600 լիտրի փոխարեն:

2014թ. վիճակագրական գնահատականը դեռ չկա, իսկ 2015-ի կանխատեսումը, ըստ Հարությունյանի, կախված է ոչ թե փոխարժեքի, այլ իրավիճակի կայունացումից:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում