Չինական GooPhone ընկերությունը, որը մասնագիտացված է iPhone-ների կլոններ ստեղծելու վրա, թողարկել է Apple-ի Watch խելացի ժամացույցի ճիշտ կրկնօրինակը` օրիգինալի վաճառքի մեկնարկից մի քանի ամիս առաջ: Նորույթը ստացել է Aiwatch A8 անվանումը, գրում է GizChina-ն:
Չինական տարբերակն օրիգինալից 5 անգամ էժան է:
Դիզայնով մոդելը շատ բարդ է տարբերել Apple Watch-ից: Ալյումինե ժամերն ունեն 0.95 դյույմ տրամաչափով էկրան, որը վերահսկվում է կոճակով և «անվիկով»: Aiwatch A8-ի միջոցով կարելի է զանգերի պատասխանել, հեռակա կերպով միացնել սմարթֆոնի տեսախցիկը, հաշվել օգտատիրոջ քայլեր, հետևել սրտխփոցին և իրականացնել քնի մոնիթորինգ: