Վրաստանի արևմուտքում՝ Զուգդիդի քաղաքում տեղի է ունեցել թատերականացված ակցիա, որի մասնակիցները պահանջել են երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Բողոքի ակցիային, ըստ տարբեր գնահատականների, մասնակցել է 1000-2000 մարդ՝ Զուգդիդիի ու մերձակա քաղաքների ու շրջանների բնակիչները:
Ակցիայի շրջանակներում տեղի ունեցած միտինգին հրապարակախոսները քննադատել են Սաակաշվիլիի քաղաքականությունն ու նրան կոչ են արել հեռանալ:
Ակցիայի մասնակցիները կատարել են Սաակաշվիլիի խորհրդանշական «թաղումը»՝ քաղաքի կենտրոնական հրապարակով տանելով դատարկ դագաղ:
«Այս կերպ մենք մեր բողոքն ենք հայտնում Սաակաշվիլիի դեմ, այնքան վատ բան է արել Վրաստանի համար, որ որոշել ենք խորհրդանշական կերպով նրան թաղել»,- ասել է ցուցարարներից մեկը:









































