Հարավային Կորեայում տղամարդը պնևմատիկ զենքից կրակ է բացել Տեջոնե քաղաքի հետծննդաբերական բաժանմունքում ու դանակով վիրավորել է մի քանի բուժաշխատողների: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, հանցագործը կալանավորվել է:
Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ 50-ամյա ոմն Լի մտել է բժշկական հաստատության շենք, մեկ անգամ կրակել է զենքից, ապա դանակով հարձակվել բուժաշխատողների վրա:
Վիրավորներին ցուցաբերվել է բժշկական անհրաժեշտ օգնություն: Հարձակման հետևանքով մայրերն ու նորածինները չեն տուժել:
Ոստիկանությունում տղամարդը բացատրել է, որ հանցագործությունը կատարել է այն բանից հետո, երբ դատարանում պարտվել է այդ հիվանդանոցի դեմ դատական հայցը:









































