Հորդանանի կառավարության ղեկավար Աբդուլլահ Էնսուրը հայտարարել է, որ Ամմանը կարող է փակել Սիրիայի հետ սահմանը բռնության ուժեղացման կամ սիրիացի փախստականների թվի կտրուկ մեծացման դեպքում:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, վարչապետի ենթադրությամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալման դեպքում Հորդանան կարող է ժամանել սիրիացի փախստականների նոր ալիք:
Դրա հետ մեկտեղ, Հորդանանի վարչապետը չի անդրադարձել այն հարցին, թե որքանով է հավանական սիրիական վարչակարգի տապալումը՝ սոսկ նշելով, որ Հորդանանը վերջին շաբաթներին որևէ շփում չի ունեցել Դամասկոսի հետ:









































