Երկու վիրտուալ ընկերներ, որոնք ապրում են տարբեր մայրցամաքներում, որոշել են համացանցի միջոցով ծանոթացնել ֆոքստերիեր տեսակի իրենց շներին։
«Մենք անընդհատ կապ էինք պահպանում Մեծ Բրիտանիայում ապրող մի ընկերոջ հետ Skype-ի միջոցով: Ի դեպ, մենք ծանոթացել ենք տնային կենդանիների շնորհիվ», -նշել է շների տերերից մեկը, ով ապրում է ԱՄՆ-ում:
Ըստ աղջկա խոսքերի՝ մի քանի տարի առաջ ինքը YouTube-ում զվարճալի տեսանյութ է տեսել, որտեղ Բեյզիլ անունով շունը երգում էր Ջասթին Բիբերի ու Էմի Ուայնհաուսի երգերը:
«Ես շատ էի զարմացել։ Իմ շունն էլ նման տաղանդ ունի: Այն ժամանակ ես որոշեցի կապ հաստատել համացանցում ֆոքստերիերի տիրոջ հետ և սկսեցի նրա հետ մտերմորեն շփվել»,- հավելել է նա:
Զրույցից հետո երիտասարդները որոշել են ծանոթացնել կենդանիներին և Skype-ի միջոցով հանդիպում են կազմակերպել:
Շների տերերը նշել են, որ իրենց կենդանիներն, ամենայն հավանականությամբ, վիճում էին և ընդհանրապես չէին ցանկանում ավարտել զրույցը:







































