The Sun-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոյի ծառայություններով:
«Զինագործներ»-ը պատրաստվում են առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 33 մլն եվրո առաջարկել կատալոնական ակումբին:
«Բարսելոնա»-ն պատրաստ է դիտարկել «Արսենալ»-ի առաջարկը: Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսի տեղափոխությունից հետո Պեդրոն հազվադեպ է հայտնվում թիմի մեկնարկային կազմում: