Մեծ Բրիտանիայի բանակը, հնարավոր է, թույլատրի կանանց ծառայել հետևակային զորքերում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը նշել է, որ ռազմական զորամիավորումներում ծառայությունը պետք է որոշվի ոչ թե սեռային պատկանելությամբ, այլ տվյալ զինվորի կարողություններով:
BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այդ հարցի վերաբերյալ ֆիզիոլոգիական պահանջները դեռ կքննարկվեն:








































