Wednesday, 24 06 2026
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Հայ զինվորը երկու տարի երազել է մատուռ կառուցել

«Սպասված օրը չուշացավ: Ճիշտ Ժամանակին հասավ մատուռի օրհնության օրը` համընկնելով մատուռի կառուցման գլխավոր նախաձեռնող զինվորի`  շարքային Սամվել Պողոսյանի զորացրվելու ու տունդարձի օրերի հետ: Զորամասի հրամանատարական և զինվորական անձնակազմը միմյանց պատմում էին մարտական հենակետում մի նոր, խնկաբույր մատուռի կառուցման մասին: Հրամանատարական ու հոգևորական անձնակազմը` չնայած մարտական խնդիրներով հագեցած օրվան` ժամանակ են գտնում և շտապում շնորհակալություն ու շնորհավորանք հայտնելու զինվորին ու նրա զինակիցներին ու ուխտի գնալու դեպի արդեն կառուցումն ավարած ու օրհնության պատրաստ մատուռ: Զինվորներն անչափ ուրախ էին իրենց հոգևորականների ու հրամանատարի հերթական անգամ ու հատկապես այս առիթվ իրենց այցելության համար: Մատուռի օչհնության կարգը կատարվեց ձեռամբ Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ` արժանապատիվ Տ. Բարսեղ քահանա Անդրյանի, ով կարևորելով մատուռ կառուցելու գիտակից հավատքի առկայությունը մեր ժողովրդի երիտասարդ զավակների հոգում` մաղթեց, որ այն լինի գրավական զինվորական անձնակամի հայեցի ու Աստվածավախ դաստիարակության համար` մղելով ողջ կյանքում ծառայելու Աստծուն, ազգին ու հայրենիքին:

Շարքային Սամվել Պողոսյանը պատմելով եկեղեցու կառուցման մասին, նշեց, որ իր բանակ զորակոչված օրից երկու տարի երազել է մատուռ կառուցել և չնայած նյութական ու շինարարական միջոցների սակավությանը  տևական մանրակրկիտ աշխատանքից հետո կանգնեցրեց աղոթավայր իր մարտական հենակետում: Մատուռը ցածրահասակ է այնքան, որ այնտեղ աղոթողը չի կարող կագնած լինել և զինվորը բացատրեց, որ դիտավորյալ է այդպես կառուցել, որ իր ջանքերով կառուցված մատուռում աղոթել ցանկացողը չկանգնի Աստծո առաջ, այլ խոնարհված ու ծնկած աղոթի, որպեսզի թշնամու առաջ չծնկի, քանի որ ով Աստծո առաջ չծնկի, մարդու առաջ կծնկի:

Հենակետի պաշտպան զինվորները նորակառույց մատուռի շուրջը փորել էին պաշտպանական ու կրակային խրամուղի, որն արժանացավ զորամասի հրամանատարի գովեստին` հրամայելով, որ պետք է մատուռը պաշտպանելով պաշտպանենք մեր հայրենիքը: Հիրավի, Ավարայրից մինչ այսօր նույնն է մնացել հայի հավատտն ու նվիրումն իր ազգին, եկեղեցուն և ընտանիքին: ինչպես յուրաքանչյուր հայորդի նախ իր համար եկեղեցի է կառուցում և ապա` տուն, այնպես էլ հայ երիտասարդ զինվորականն այսօր երազում է նախ իր մարտական դիրքում ու հենակետում կառուցել մատուռ ու հոգևոր անկյուն, և ապա մատուցել իր ծառայությունն ազգին ու հայրենիքին: Գիտակից հայորդի ու նվիրյալ զինվորին բարի վերադարձ հայրենի օջախ` շենացնելու և բարգավաճելու հայրենի տունն ու անդաստանը…

 

armchaplain.com

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում