Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է պատվիրակություն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Քեթլին Հիքսի գլխավորությամբ,- հաղորդում է Trend-ը:
Հիքսի խոսքերով՝ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ադրբեջանի մասնակցությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը:
Նա ասել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է զարգացնելու հարաբերություններն Ադրբեջանի հետ տարբեր ոլորտներում և նշել, որ պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությունը երկար պատմություն ունի և բավարավածություն է առաջացնում:
Իլհամ Ալիևը, ընդգծելով պաշտպանության ոլորտում երկու երկրների հարաբերությունների զարգացումը, ընդգծել է դրա կարևորությունը տարածաշրջանային և էներգետիկ անվտանգության տեսանկյունից:









































