Sport.es-ը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել նախկին ավագ Կարլես Պույոլի համար հրաժեշտի խաղ կազմակերպել:
Այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: խաղը կայանալու է «Կամպ Նոու» մարզադաշտում, և երկրպագուները հնարավորություն են ունենալու հրաժեշտ տալ հանրահայտ պաշտպանին: Հանդիպման օրը դեռ որոշված չէ:
«Պույոլն արժանի է նման պատվի: Խոսքը «Բարսելոնա»-ի մեծագույն ֆուտբոլիստներից մեկի մասին է: Նա օրինակելի է մյուսների համար»,- հայտարարել է Բարտոմեուն:







































