Ամերիկյան Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում փրկարարները հունվարի 16-ին ազատել են մի կնոջ, որը կտուրից ընկնելուց հետո հայտնվել էր տան և ավտոտնակի պատերի արանքում: Ինչպես հաղորդում է ABC News-ը՝ օպերացիան սկսվել է 3:45-ին և շարունակվել է գրեթե չորս ժամ:
Կինը ընկել է երկհարկանի շինության կտուրից և մնացել 30 սանտիմետր լայնությամբ անցքում՝ ոտքերով գետնին չդիպչելով: Հարևանները լսել են նրա օգնության կանչերը և փրկարարների են կանչել:
Որպեսզի 0 ջերմաստիճանի պայմաններում կինը չսառեր, փրկարարները պատի մեջ անցքեր են բացել, որոնց միջով տաք օդ են մատակարարել: Ազատագրվելուց հետո տուժածը հասցվել է հիվանդանոց:
Ինչպես գրում է The Los Angeles Times-ը՝ փրկարարական գործողություններին մասնակցել է գրեթե 20 փրկարար:








































