Քաղաքացիների բազմաթիվ խնդրանքների ի պատասխան, ծրագրվում է Բոսֆորի ծոցում նավակայանման տեղերը հասցնել 2000-ի: Այս մասին հայտնում է MK-Turkey-ը:
Վերջերս 388 միավոր նավի կայանման համար նավամատույցներ են ավելացվել Իստինյե և Տարաբյա ծովախորշերում: Ծրագրվում է նավի կայանման նոր տեղեր ավելացնել Բեբեկի, Կուրուչեշմեի, Բեյկոզի և Փաշաբախչեի նավամատույցներում:
Արդեն սկսվել է նախապատրաստական հետազոտական աշխատանքը: Իրականացվում է համապատասխան հարթակների որոնում: Նոր մատույցները կլինեն շարժական, դրանց տեղափոխումը հեշտ կլինի:
Նավամատույցներից օգտվելու արժեքը կախված կլինի նավի չափերից և տեղի վարձակալման ժամկետից: Կհստակեցվի օրական, ամսական և տարեկան վճարման չափը: Ներկայումս գները սկսվում են 55 դոլարից:








































