Թուրքիայի նախկին նախագահ Թուրղութ Օզալի որդին՝ Ահմեթ Օզալը, նոր կուսակցություն է հիմնել: Այս մասին գրում է թուրքական Milliyet թերթը:
Նոր կուսակցությունը կոչվում է ANA Parti, նրա գործունեությունը հիմնվում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարների վրա:
Այս պահին Թուրքիայում գործում է 76 կուսակցություն, խորհրդարանում ներկայացված են դրանցից միայն 4-ը:









































