Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ներկա պահին երկիրը հիմքեր չունի Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակիրներ մատակարարելու համար: Այս մասին գրում է TASS-ը:
«Ես այդ մասին բազմիցս հայտարարել եմ. Ֆրանսիայի տեսանկյունից ներկա պահին բավականին առաջընթաց չկա, որպեսզի իրականացվի մատակարարումը»,- ասել է Օլանդը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտին:
Նրա խոսքերով՝ «Միստրալների» վերաբերյալ պայմանագրի իրագործումը կախված է նրանից, թե Ռուսաստանը որքանով կհետևի Մինսկի պայմանավորվածություններին, հակառակ դեպքում կարվեն «համապատասխան եզրահանգումներ»:







































