Նյու Յորքի առևտրի բորսայում WTI տեսակի նավթը հինգշաբթի էժանացել է 2.36 դոլարով՝ 4.18 տոկոս: Դրա մատակարարման ֆյուչերսային պայմանագրերը 2015թ.-ի հունվարի համար առևտրի վերջում կնքվել են 54.11 դոլարով;
Վերլուծաբանների խոսքերով՝ «սև ոսկու» արժեքի նվազեցումը պայմանավորված է նրանով, որ նավթի համաշխարհային շուկայում գների առաջարկը, ինչպես նախկինում, գերազանցել է պահանջարկը: Բացի այդ, ամերիկյան ներդրողները ուշադրություն են դարձրել Սաուդյան Արաբիայի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Ալի ան-Նուայիմի հայտարարությանը այն մասին, որ Էր-Ռիադը չի նվազեցնի արդյունահանումը՝ անկախ համաշխարհային գների անկումից, որպեսզի շուկան չզիջի մրցակիցներին:
«Շուկան դեռ չի հասել հատակին, մինչև տարվա վերջ նավթը դեռ կարող է լրջորեն էժանանալ»,- նշել է խոշորագույն Tradition Energy ընկերության փորձագետ Ջին Մաքջիլիանը:










































