Հունվարի 16-ի լույս 17-ի գիշերը Իսպանիայի Սան Բարտոլոմե դե Պինարես գյուղում ավանդական տոնակատարություն է տեղի ունեցել՝ նվիրված կենդանիների պաշտպան Սուրբ Անտոնիոյի օրվան, հաղորդում է Associated Press-ը:
Տեղի ավանդույթի համաձայն՝ Սուրբ Անտոնիոն պաշտպանում է ամենագեղեցիկ կենդանիներին՝ ձիերին: Տոնի նախօրեին՝ երեկոյան, բնակավայրում միջոցառում են կազմակերպում, որի ժամանակ ձիավորները ցատկում են խարույկների վրայով: Այս վտանգավոր զվարճանքի կազմակերպիչները կարծում են, որ Սուրբ Անտոնիոյի գիշերը ձիերը չեն տուժի: Մինչ խարույկի վրայով ցատկելը՝ ձիերի ոտքերը և պոչը կապում են թաց կտորներով:










































