«Բարսելոնա»-ի կիսապաշտպան և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Չավի Էրնանդեսը հայտարարել է, որ ավելի շուտ կհեռանար ազգային հավաքականից և չէր մասնակցի Մունդիալին, եթե իմանար, թե ինչպես են ձախողվելու: Վիսենտե դել Բոսկեի սաները չկարողացան հաղթահարել մրցաշարի խմբային փուլի արգելքը:
«Մտադիր էի հեռանալ ազգային թիմից Եվրոպայի 2012 թվականի առաջնությունից հետո: Ասացի Դել Բոսկեին, որ այլևս շատ բավականություն չեմ ստանում խաղից և գերադասում եմ ճանապարհ բացել մյուսների համար: Ասացի, որ շատ եմ մտածել այդ մասին:
Սակայն մարզիչս ասաց, որ ես կարևոր նշանակություն ունեմ թիմի համար: Եթե իմանայի հավաքականի ձախողման մասին, չէի մասնակցի Մունդիալին»,- El Pais-ը մեջբերում է Չավիի խոսքերը:








































