ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի հյուսիս-արևելքում Rudaw քրդական հեռուստաալիքի երկու լրագրողի են պատանդ վերցրել:
«Rudaw հեռուստաալիքը պահանջում է երկու լրագրողների անհապաղ ազատ արձակում և կոչ է անում տեղի ցեղերին՝ դերակատարում ունենալ նրանց ազատության ապահովման գործում»,- հեռուստաալիքի տարածած հայտարարությունն է մեջբերում France Presse հեռուստաալիքը:
Ֆարհադ Համոն և Մասուդ Ակիլն առևագնվել էին երկուշաբթի սիրիական Ալ-Քամըշլը քաղաքի և իրաքյան սահմանի միջև ընկած ավտոմայրուղում: Նրանք երկուսն էլ հեռուստաալիքի արտահաստիքային աշխատակիցներ են:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ոչկառավարական կազմակերպությունը նույնպես հայտարարւոթյուն է տարածել լրագրողների անհապաղ ազատ արձակման պահանջով:
Կազմակերպության տվյալներով՝ այս տարի Սիրիայում առնվազն 27 լրագրող է առևանգվել:











































