Friday, 12 06 2026
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը

Էդմոն Խուդյանի կոչը գործարար սիրիահայերին. ՀՀ-ում որևէ գործ ձեռնարկելուց առաջ չափազանց զգույշ լինել

Սփյուռքահայ գցված գործարար Էդմոն Խուդանը կոչով դիմել է գործարար սիրիահայերին՝ որևէ գործ ձեռնարկելուց առաջ չափազանց զգույշ լինել Հայաստանի իշխանավորների և նրանց ազգականների այսպես կոչված հովանավորչական ծառայությունների հանդեպ:

«Ես Էդմոնդ Խուդյանն եմ, ծնվել եմ 1965-ին Թեհրանում, հայրենադարձվել եմ 1971-ին: Սովորել ու աշխատել եմ Խորհրդային Հայաստանում, իսկ 1989-ին ծնողներիս հետ տեղափոխվել եմ ԱՄՆ՝ մշտական բնակության, որտեղ հիմնել եմ հաստատուն և հաջողակ բիզնես:

Հայաստան վերադառնալու և որևէ գործ հիմնելու երազանքը ոչ մի վայրկյան չի լքել ինձ: 2004 թվականին նման պատեհություն ընձեռվեց ինձ. երկրում ազդեցություն ունեցող մարդկանց հորդորով, որոշեցի մեծ ներդրումներով մուտք գործել այդ տարիներին Հայաստանում թափ հավաքող շինարարական գործի մեջ:

Տարիներ անց կանգնեցի իշխանության ամենավերին ատյանում կանգնած մարդկանց շրջապատի՝ խաբեբաների և հանցագործների կողմից կազմակերպված թալանի փաստի առջև: Իմ ներդրումները, շատ այլ սփյուռքահայերի ներդրումների նման, թալանվեցին և մսխվեցին՝ այդ գործում ներգրավելով պետական ամբողջ մեքենան:

Բայց, ի տարբերություն այլ սփյուռքահայ ներդրող գործարարների, ես ոչ միայն որոշեցի պայքարել ունեցվածքս ետ բերելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, այլև շարունակում եմ հավատալ ու երազել Հայաստանում ներդրումներս բազմապատկելու մասին:

Սիրիահայ գործարար իմ հայրենակիցներին հորդորում եմ որևէ գործ ձեռնարկելուց առաջ չափազանց զգույշ լինել Հայաստանի իշխանավորների և նրանց ազգականների այսպես կոչված հովանավորչական ծառայությունների հանդեպ: Հիշե՛ք, Հայաստանում մեծ գործերը խիզախություն և անձնվեր համարձակություն են պահանջում, որոնք ոչ միայն չեն երաշխավորում ձեր գործի հաջողությունը, այլև կարող են ավարտվել ձեր սնանկացմամբ և ունեզրկմամբ:

Բայց այս ամենը երբեք չպետք է պատճառ դառնան, որ մենք դադարենք երազել հայրենիքի շենացման գործում մեր ներդրումն ու մասնակցությունն ունենալու մասին:Վստահ եմ, որ եթե ոչ Հայաստանում, ապա միջազգային դատական ատյաններում իրավական մեխանիզմներով վերականգնելու եմ իմ ներդրումներն ու իրավունքները Հայաստանում՝ դառնալով նախադեպ Հայաստանում ներդրումներ անել պատրաստվող սփյուռքահայ գործարարների համար:

Սփյուռքում և Հայաստանում իմ համախոհների և իմ կողմից հիմնադրված Սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հանձնախումբը պատրաստ եմ ի սպաս դնել իմ բոլոր սիրիահայ քույրերին և եղբայրներին, ովքեր իրավունքի տեսանկյունից դժվարությունների կհանդիպեն հայրենիքում:

Հայաստանում տիրող ամենաթողության և կաշառակերության պայմաններում մենք՝ սփյուռքահայերս, պետք է միասին լինենք, նեցուկ լինենք միմյանց, ոչ մի վայրկյան թույլ չտանք, որ մեր հայրենիքում Հայաստանի որևէ իշխանավոր և նրա բարեկամ տրորի Հայաստանում հաստատվելու և մեր երկիրը սեփական քրտինքով ու մասնակցությամբ շենացնելու երազանքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում